News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր պետությունը պետք է պահանջատերի դիրքում լինի, և մենք շատ մտագոհ ենք այս հարցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը` խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից:

«Ամեն տարի այս օրը, կարծում եմ, քաղաքական խավի համար մտածելու առիթ պետք է լինի` ինչպես պետք է անենք, որ չլինի նոր ցեղասպանություն: Գլխավոր պատճառը եղել է այն, որ մենք պետականությունից և իշխանությունից զուրկ ենք եղել: Հենց այս գաղափարի շուրջ առաջիկայում քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և օր առաջ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ստեղծեն»,- ասաց Սեֆիլյանը, և ավելացրեց, որ համոզված է՝ Թուրքիան մի օր մասնատվելու է, և բոլորը պետք է հիմա այս տարածքում ամրանան. «Դրա համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը, որովհետև մեզ սպասվում են մարտահրավերներ, գուցե աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ի նպաստ մեզ»,- նշեց նա:

Անդրադառնալով գործող իշխանության գործունեությանը՝ Սեֆիլյանն ասաց, որ իրենք դժգոհ են ընթացքից. «Գործընթացը դանդաղ է առաջ գնում։ Այո, կան դրական քայլեր, սակայն շատ դանդաղ են ընթանում, բայց դրականին զուգահեռ՝ բացասականը շատ ավելի առաջ է անցել։  Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ մեկ տարվա մեջ հանցագործներն առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվեին, նրանք մինչև այս պահը պետք է լինեին համապատասխան վայրում, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը»,- ասաց նա, և ավելացրեց, որ «Սասնա ծռերն» առաջին օրվանից եղել է գործող իշխանության կողքին, սակայն կուսակցության անդամները հիմա դրական տեղաշարժ չեն տեսնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ