News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոչ մի կառավարություն այդպես չի քննադատել ԱՄՆ-ին։ Այս մասին «Независимой газета»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Երեւանը մտադիր հավասարակշռել հարաբերություները Վաշինգտոնի հետ, երբ Հայաստանի որեւէ այլ կառավարություն Վաշինգտոնի կողմից, գոնե հրապարակային, այնպես խիստ չի քննադատվել Սիրիա հումանիտար առաքելության առնչությամբ, ինչպես ներկայիս կառավարությունը։

«Կա եւ հակառակը։ Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ես եմ քննադատում։ Մեզ համար ամենագլխավորը պահապանելն է մեր ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Իհարկե, մենք չենք կարող գոյատեւել՝ մեկուսանալով տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններից եւ իրողություններից։ Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նույնիսկ դեպի Սիրիա հումանիտար առաքելության հարցում։ Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին։ Մենք համարում ենք, որ կայացրել ենք ճիշտ որոշում, որը բխում է դեռեւս պատմական համատեքստից։

Ապրիլի 24-ը հերթական տարելիցն է Հայոց ցեղասպանության։ Եթե հայ սակրավորները ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղի համար, որոնց նախնիները փրկել են թեկուզ մեկ հայ, իսկ Հալեպում այդպիսի մարդիկ վստահաբար կան, ուրեմն մեր առաքելությունը արդարացված է։ Եթե հայ բժիշկները փրկեն թեկուզ մեկ ժառանգ այն սիրիացիների, որոնք փրկել են հայի ցեղասպանության ժամանակ, ուրեմն մեր առաքելություն կարդարացնի իրեն։ Ւսկ դա արդեն տեղի է ունեցել՝ մեր բժիշկները Սիրիայում իրականացրել են ավելի քան 100 վիրահատություն»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ