News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի ոստիկանությունը Կոլոմբոյի ավտոճանապարհներին արգելափակոցներ եւ բլոկպոստեր է դրել կասկածելի քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների հսկման համար։ Ինչպես տեղեկացրել է Ada Derana պորտալը, տեղեկատվությունը տրամադրել է ոստիկանության մամուլի քարտուղար Ռուվան Գունասեկարան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ճանապարհային արգելափակոցները դրված են քաղաքի տարբեր շրջաններում։ Իշխանությունները կանոնավորապես կանգնեցնում են ավտոտրանսպորտը զննման համար եւ ստուգում ուղեւորների ու վարորդների փաստաթղթերը։ Ոստիկանությունը բնակչությանը խնդրում է համագործակցել եւ խուճապի չմատնվել։ Ստուգումները կշարունակվեն, քանի դեռ դրանց անհրաժեշտությունը կա։

Ada Derana-ն տեղեկացրել է նաեւ, որ Բալանգոդա քաղաքում, որը Կոլոմբոյից հեռու է 70 կիլոմետր,  ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա տղամարդու, որի տանը հայտնաբերվել են քարտեզներ մինչեւ խորհրդարան ճանապարհների նշմամբ, փամփուշտներ, 13 sim-քարտ։ Կասկածյալի բնակության վայրին մոտ հայտնաբերվել է նաեւ տաքսի ծառայության ավտոմեքենա։

Ավելի վաղ երկրի ոստիկանությունը շրջափակել էր Բանդարանաիկե միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։ Այնտեղ հայտնաբերվել էր կասկածելի տրանսպորտային միջոց, դրա հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը։ Ներկայում օդանավակայանը վերսկսել է սովորական աշխատանքային ռեժիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ