News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շարունակելով ապրիլի 23-ին քաղաքացիների կողմից  դրոշ այրելու քայլը, որոշել եմ հրապարակային այրել Թուրքիայի Հանրապետության դրոշը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում հայտարարեց լրագրող, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով սոցցանցերում այն մտահոգություններին, թե Թուրքիայի դրոշը այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է։

«Երկու օր առաջ այս հրապարակում անցնող 20 տարիների նման տեղի ունեցավ ջահերով երթ՝ ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միության նախաձեռնությամբ, հարյուրավոր, հազարավոր երիտասարդներ որպես Թուրքիայի ժխտողականության խորհրդանիշ այրեցին Թուրքիայի հանրապետության դրոշը, որից հետո արշավ սկսվեց սոցցանցերում։ Բանը հասավ նրան, որ առանձին քաղաքացիներ եւ պետական համակարգի առնվազն մեկ պաշտոնյա հայտարարեց, որ Թուրքիայի դրոշը այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է եւ ոստիկանության կողմից պետք է դիտվի հանցագործություն։ Ես ասում եմ, որ այդպիսի կեղծ ահազանգով ընդհանրական մեղադրանքներ հնչեցնել անհասականալի է։ Ոստիկանությունը եթե որոշեր ահազանգի հետեւից գնալ, կոնկրետ հասցեատեր չէին գտնել»,–նշեց նա։

ՀՅԴ–ականի համոզմամբ՝ մարդիկ պետք է հասկանան՝ ինչի դեմ է այս բողոքը, ոչ թե կեղծ եղբայրասիրական, խաղաղասիրական քայլեր անել. «Ես եղել եմ առաջին ջահերով երթի մասնակիցների շարքում, եւ կարող եմ ասել, որ անցնող 20 տարում տեսել եմ, թե ինչպես են դեպքերը զարգանում, այդ հսկայական զանգվածը մեծանում: 2010-2011-ին այստեղ հենց նույն պահին ջահերով երթի ժամանակ պետք է հանդիպեի թուրք լրագրողների, նրանք այն  պահին եկան, երբ դրոշն այրվում էր, բնականաբար, որպես Թուրքիայի քաղաքացի այլայլվեցին, իսկ ես բացատրում էի, որ սա թուրք ժողովրդի դեմ չէ, սա ժխտողական քաղաքականություն ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է՝ տասնամյակներ շարունակ ցեղասպանություն իրականացրած Օսմանյան իշխանության շարունակություն հանդիսացող կառավարության դեմ: Եվ երբ ապրիլի 23-ից հետո «վայ էս ինչ է...» ոչ քաղաքակիրթ գրառումներ անող մարդիկ երեկ կարդային Թուրքիայի այսօրվա նախագահի ուղերձը, որ քիչ են արել հայերի գլխին, իրենք պետք է հասկանային, թե ինչի դեմ է այս բողոքը, ոչ թե կեղծ եղբայրասիրական, խաղաղասիրական քայլեր անել»,- նշեց նա։

Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ ջահերով երթին մասնակցած  18-ը չբոլորած շատ երիտասարդներ 2016-ի ապրիլին դաշնակցական կամավորական ջոկատների կազմում Թալիշում էին, ոչ թե ֆեյսբուքում Հայոց բանակի դեմ գրառումներ էին անում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ