News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քրեական հեղինակություն «Կայարանցի Թևոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու և սպանության կատարմանն օժանդակելու համար 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, որ իրեն քրեական հետապնդման ենթարկելու հետևում կանգնած է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Իսրայել Սարգսյանն, որ առավել հայտնի է Իսո անունով, Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ 2017թ. դեկտեմբերի 20-ի դատավճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի մի քանի ծանր հոդվածներով և դատապարտվել 25 տարվա ազատազրկման: Սարգսյանը վերաքննիչից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու արդարացնել իրեն: Այս գործով բողոքի քննությունը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստին Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ վերջին խոսքով: Նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը սակայն նրան պարզաբանեց, որ վերաքննիչ ատյանում գործը քննվում է վճռաբեկության կարգով և որ նա կարող է ընդամենը հանդես գալ հայտարարությամբ:

Օգտվելով դատարանի ընձեռած իրավունքից՝ Իսրայել Սարգսյանն առաջին անգամ պատմեց 5 տարի առաջ ոստիկանության կենտրոնական շենքում իր հետ տեղի ունեցածի մանրամասները:

«Ինձ տարել էին մի սենյակ և անընդհատ հարցնում էին, թե որտե՞ղ է գտնվում Մովսեսը (Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարած, ապա Իսրայել Սարգսյանի կողմից ենթադրաբար սպանված Մովսես Ներսիսյանը՝ խմբ․), ոչ սպանության մասին էին հարցնում, ոչ այլ բանի, միայն ստիպում էին ասել Մովսեսի տեղը. ես էլ ասում էի՝ չգիտեմ: Հետո ինձ մոտ եկան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ապա՝ ոստիկանության շտաբի պետ, գեներալ Արա Զաքարյանը. երկուսին էլ նույն հարցն էր հետաքրքրում: Ձեռնաշղթաներով էի, եկավ ոստիկանության աշխատակիցներից մեկը, «Բերետա» տիպի ատրճանակը դրեց գոտկատեղիս՝ ասելով, որ սա քոնն է, քանի որ տենց ա պետք»,- պատմեց նա:

Այնուհետև ըստ Սարգսյանի պատմածի՝ իրեն տարել են այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ:

«Տարան մեկ այլ սենյակ, 5 րոպե անց այնտեղ մտավ Վովա Գասպարյանն իր շքախմբով: Կանգնեց դիմացս ու ասաց. «Էդ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ եք նկարում, հա՞, սաղ աշխարհով մեկ ցույց եք տալիս, հեսա ես քո վրա ընենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես, արա՛»,- ասաց ու գնաց: Դրանից երկու օր հետո «02»-ի միջոցով ոստիկանությունը ցուցադրեց քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանության մասին ֆիլմն ու սաղ աշխարհով ցույց տվեցին՝ մարդկանց ուղեղը լվալով, թե իբր սպանությունը կատարել են Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը»,- ասաց նա՝ հայտարարելով, որ Արթուր Սաֆարյանի սպանության գործը մինչ այժմ բացահայտված չէ:

Ամբաստանյալը հայտարարեց, որ այս մասին նախկինում չի խոսել, քանի որ Վլադիմիր Գասպարյանը դեռ շարունակում էր պաշտոնավարել:

«Ուշ թե շուտ այս գործը կբացահայտվի, այս գործը խճճված ու խտացված գործ է, մարդիկ կան, ովքեր պատասխան են տալու»,-հայտարարեց ամբաստանյալը:

Սարգսյանը նշեց, որ այս ընթացքում իր գործի հետ կապված դիմումներ է ներկայսցրել նախկին և ներկա դատախազներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին :

«Ի՞նչ եք կարծում, ես գի՞ժ եմ , որ էդքան դիմում եմ գրել, եթե արած լինեի այդ հանցագործությունը՝ կդիմեի՞ նրանց: Հիմա նոր Հայաստանում ենք ապրում, հեղափոխություն է կատարվել, և իմ կարծիքով՝ մարդիկ պետք է ողջամիտ գտնվեն և ճիշտ որոշում կայացնելու համարձակություն ունենան»,- ասաց նա՝ հորդորելով բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներին՝ արդարացի որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին սպանել է Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում, դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Ներսիսյանի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ նա ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ