News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ափին հարվածող ալիքները հիմք են հանդիսացել Ֆլեգրեյի (Ֆլեգրեյյան դաշտերի) Կամպի քնած սուպերհրաբխի կառուցվածքի մոնիթորինգի մեթոդաբանության ստեղծման համար։ Հրաբուխը գտնվում է Նեապոլից արեւմուտք եւ վերջին անգամ ժայթքել է մոտ 500 տարի առաջ՝ գրում է Planet Today-ը։

Արդեն 38 տարի ոչ մի սեյսմիկ ակտիվություն այդ շրջանում չի գրանցվել, այդ իսկ պատճառով Կամպի կառուցվածքը հանելուկ է մնացել գիտության համար։

Օգտագործելով ինովացիոն սարքավորումներ՝ գիտնականները կարողացել են գրանցել Ֆլեգրեյյան դաշտերի շրջանում ափերին հարվածող ալիքների սեյսմիկ աղմուկը։ Դա հետազոտողներին թույլ է տվել ավելի լավ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է հրաբխային նյութը խորքից տեղաշարժվում դեպի մակերեւույթ։ Այդ գործընթացը տեղի է ունենում, այսպես կոչված, ֆիդերային ճանապարհով՝ ծովում գտնվող սուպեհրաբխի հիմքից դեպի Սոլֆատարում եւ Պիշիարելում գտնվող խառնարաններ։ Բնական ճանապարհով ձեւավորված օդափոխության համակարգերի անցքերով խառնարաններում տեղի է ունենում հրաբխային հեղուկի՝ ծխի քուլաների տեսքով դուրս մղում։

Իրենց հետազոտությունների արդյունքներով գիտնականները ստեղծել են հրաբխի խորը կառուցվածքի սեյսմիկ պատկերը։ Վերջնական արդյունքում դա թույլ է տալիս կատարելագործել մոնիթորինգի ճշգրտությունը եւ այդ շրջանում, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում, վաղ նախազգուշացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ