News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին ահաբեկիչների մասնակցության մասին տեղեկատվոևւթյուն դեռ չկա: Ապրիլի 26-ին ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան արդեն մի քանի տարի ենթարկվում է ահաբեկչությունների, չի մոռացվել Փարիզի «Բատակլան» համերգային դահլիճում եւ «Շառլի Էբդո» թերթի խմբագրության աշխատակիցների վրա ահաբեկչությունը, սակայն դեռ հստակ ապացույցներ չկան, չի կարելի պնդել, որ դա նույն մարդկանց կամ կազմակերպության ձեռքի գործն է:

«Անկախ ազգային եւ կրոնական պատկանելիությունից, դա մեր ընդհանուր հարստությունն է: Այդ իմաստով Փարիզի Աստվածամոր տաճարը ոչ միայն Ֆրանսիայի հարստությունն է, այլեւ ողջ աշխարհի հարստությունը, այդ թվում հայերի»,- հավելեց դեսպանը:

Լիոնի փոխքաղաքապետ Ժարժ Կեպենկյանն, իր հերթին,  ընդգծեց, որ այժմ քննություն է ընթանում եւ իրավապահների վարկածով դա դժբախտ պատահար է:

«Մինչ օրս որեւէ ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել այս հրդեհի համար: Սովորաբար, եթե դա ահաբեկչություն է, ապա 48 ժամվա ընթացքում որեւէ մեկը պատասխանատվություն է ստանձնում դրա համար: Սակայն,  պետք է սպասել հետաքննության ավարտին», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Նոտր Դամ տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ին: Հրդեհը, որը հաջողվել էր մարել ապրիլի 16-ին, սկսվել էր վերականգնման աշխատանքների համար տաճարի տանիքի վրա կառուցված շինափայտերում:

Տաճարը զգալի վնաս է կրել. փլուզվել է  շենքի սրածայր աշտարակը, ինչպես նաեւ տանիքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Նոտր Դամիի հրդեհի հնարավոր պատճառներից մեկը քննիչները համարում են կարճ միացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ