News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողներին ասաց Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները:

Փաշինյանը՝ հավելեց, որ կպարզի ամենը:

Նույնխնդրին անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Սխալ ձեւակերպում է արել Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատարը: Ինքը լավ տեղյակ չէ, որ հաշվետու է եւ շուտափույթ կերպով պետք է շտկի իր սխալը: Այո, միանշանակ սխալ է ասել: Քաղաքացու կարծիքը պետք է հաշվի առնվի»:

ԱԺ նախագահը մի վերապահում արեց, որ ՊՎԾ պետի պաշտոնը քաղաքական չէ, եւ Քյարամյանը իրենց քաղաքական թիմը չի ներկայացնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել, այնուհետև ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել, ըստ որի՝ դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ