News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը, այդ թվում՝ Ռուսաստանից С-400 ԶՀՀ-ներ գնելու միջոցով՝ չնայած այդ հարցով ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին։ Այդ մասին նա հայտարարել է իր կողմից ղեկավարվող «Արդարություն ու զարգացում» կուսակցության համագումարում՝ հայտնում է NTV-ն։

«Մենք ԱՄՆ-ի հետ լուրջ տարաձայնություններ ունենք՝ կապված С-400-ների ձեռքբերման հետ։ Սակայն ով ինչ ուզում է ասի, մեզ համար ամենակարեւորը մնում է մեր երկրի ապագան։ Մենք կշարունակենք ձեռնարկել տարբեր քայլեր Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար, ինչպես նաեւ կշարունակենք այսուհետ եւս ամրապնդել մեր անվտանգությունը, այդ թվում С-400-ների գնումով։ Ոմանք ասում են այս, մյուսները՝ այն։ Սակայն կարեւոր է այն, ինչ մենք ենք ասոււմ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել էր, որ С-400-ները գործողության մեջ դնելուց հետո Անկարան այլեւս չի կարող մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման եւ զարգացման ծրագրին։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է դիմել ցանկացած այլ երկրի, մասնավորապես Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 մատակարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ