Իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն, որը հայտնել էր Կիեւում բոլոր տաճարները, եկեղեցիներն ու սինագոգները ականապատելու մասին, հաղորդումէ ՈՒՆԻԱՆ-ը:
Ինչպես նշված է Կիեւի ոստիկանության կայքում, ապրիլի 27-ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Վլադիմիրսկի Մայր տաճարն ամբողջությամբ ականապատված է: Նա նաեւ հավելել է, որ Զատկի օրը Կիեւում բոլոր տաճարները, եկեղեցիներն ու սինագոգները կպայթեցվեն:
Հեռախոսազանգից մեկ ժամ անց ոստիկանները բերման են ենթարկել հանցագործին տաքսոֆոնի մոտակայքում, որից արվել էր զանգը: Իրավապահները պարզել են, որ նախկինում տղամարդը բազմիցս կատարել է նմանօրինակ հանցագործություններ: «Իրավախախտը բերման է ենթարկվել՝ համաձայն Ուկրաինայի Քրեական դատավարության օրենսգրքի 208 հոդվածի: Ոստիկանության հետաքննության բաժինը քրեական վարույթ է սկսել՝ Ուկրաինայի ՔՕ 259 հոդվածի 2 մասի համաձայն (Քաղաքացիների անվտանգության սպառնալիքի, սեփականության օբյեկտները ոչնչացնելու կամ վնասելու մասին սուտ հաղորդում)»,-ասվում է հաղորդագրության մեջ: