News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի մասնկացությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ ապրիլի 27–ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել:

NEWS.am-ի հետ զրույցում Եղեգնաձորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը հայտնել էր, որ Եղեգնաձոր քաղաքում Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականանող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը եւ ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին, սակայն Սերգեյ Բագրատյանին բաժին չեն տարել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, սակայն հերքում են միջադեպի վերաբերյալ տեղեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Կոտայքի մարզում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի…
Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը. Ռուբեն Մելիքյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարող են հանգիստ լինել. խոսքը մեկ այլ հիանալի անձնավորության մասին է...
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է
Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ...
Թենեսիում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ, երեք մարդ մահացել է. ABC News
Թենեսիում փոքր ինքնաթիռ է կործանվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ