News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ԴԱՀԿ ծառայության նախկին պետ եւ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի իրավունքն է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանում։ Այս մասին ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում։

«ՌԴ ինքնիշխան իրավունքն է տրամադրել ապաստան կամ հրաժարվել դրանից։ Կարծիք կա, որ Պողոսյանի գործողությունը պաշտպանական մարտավարություն է, որպեսզի ժամանակ ձգի։ Ցանկացած պարագայում, դա նրա իրավունքն է։ Թե որքանով է հայրենասիրական կամ բարոյական՝ սուբյեկտիվ գնահատականի հարց է»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ձերբակալվել էր ՌԴ-ում եւ քաղաքական ապաստան խնդրել։ Պողոսյանը մեղադրվում է օֆշորային սկանդալին մասնակցության եւ փողերի լվացման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ