News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականի ապրիլի 24-25-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատն իր լիագումար նիստերում քննարկել եւ ընդունել է օրենք, որն այլ հարցերի թվում նախատեսում է նաեւ պատիժ այնպիսի ցեղասպանությունների ժխտման համար, ինչպիսին են Ռուանդայի ցեղասպանությունը եւ զանգվածային սպանությունները Սրեբրենիցայում։

Չնայած Բելգիայի հայ համայնքի եւ խորհրդարանի մի քանի անդամների, ինչպես նաեւ ոլորտի մասնագետների ջանքերին, ընդունված տեքստը չի նախատեսում պատիժ Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպայում «Հայ Դատի» գրասենյակը։

Ինչպես նշվում է հայտարարությունում, փաստորեն, Բելգիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակում՝ Ներկայացուցիչների պալատ, Սենատ եւ կառավարություն, վարչապետ Չառլզ Միշելի պաշտոնական հայտարարությամբ։

«Բելգիական խորհրդարանի որոշումը՝ օրենքից Հայոց ցեղասպանության բացառման մասին, անընդունելի է եւ խորապես հուսահատեցնող»,- ասել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կասպար Կարամպետյանը։

Նրա խոսքով՝ ափսոս, որ Պալատի ներկայացուցիչների մեծ մասը ուշադրություն չի դարձրել հանրային կարծիքին, բազմաթիվ հոդվածներին, որոնք հրապարակվել են բելգիական առաջատար ԶԼՄ-ներում, իրավապաշտպանների պահանջներին եւ խորհրդարանականների մտցրած լրացումներին։

Կարամպետյանը ընդգծել է, որ հանդուրժողությունը եւ ժխտումը ոգեւորում են ավտորիտար ռեժիմներին, ինչպիսին է Էրդողաի վարչակարգը եւ, ցավոք, կանաչ լույս վառում այլատյացության, հակահայկական հայտարարությունների առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ