News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ալժիրի ֆինանսների նախարար Մուհամմեդ Լուկալը երկուշաբթի օրը հարցաքննվել է դատարանում՝ կապված կոռուպցիայի գործի հետ՝ հայտնում է AFP-ը։

Նշվում է, որ գործը բացվել է երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հրաժարականից հետո։

Ալժիրի ֆինանսների նախարարը եւ ԿԲ նախկին ղեկավարը առաջին պաշտոնյան է, որը կանգնել է արդարադատության մարմինների առջեւ՝ սկսած զանգվածային բողոքներից, որոնք երկրում բռնկվել էին փետրվարին եւ հանգեցրել էին նախագահի հրաժարականին։

Ինչպես հայտնում է գործակալությունը, այս գործով հարցաքննվել է նաեւ Ալժիրի ոստիկանության նախկին ղեկավար Աբդելգանի Խամելը։ Նշվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին առանձին են հարցաքննել։

Նշվում է, որ երբ Լուկալը դուրս է եկել հարցաքննությունից, հավաքված ամբոխը վանկարկել է․ «Գողե՛ր։ Դուք թալանեցիք երկիրը»։

Երկու պաշտոնյաներն էլ հարցաքննվել են «անօրինական գործունեության, կաշառակերության, միջոցները վատնելու եւ իշխանությունը չարաշահելու» գործի շրջանակներում։

Երկուսն էլ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ