News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի իշխանությունները կոչ են անում վկաներին փոխանցել ցանկացած տեղեկատվություն հրաձիգի մասին, որը կիրակի օրը կրակ է բացել զբոսնող մարդկանց բազմության վրա՝ հայտնում է Associated Press-ը։

Միջադեպի հետեւանքով սպանվել է մեկ մարդ, յոթը վնասվածքներ են ստացել։

Ոստիկանության կոմիսար Մայքլ Հարիսոնը հայտնել է, որ հրաձգությունը սկսվել է տեղի ժամանակով 17։00-ից հետո, քաղաքի արեւմտյան բնակելի թաղամասում։ Տղամարդը մոտեցել է ամբոխին եւ սկսել է կրակել։ Նրա խոսքերով, դա եղել է «շատ ողբերգական, շատ վախկոտ հրաձգություն»։

Ոստիկանության ղեկավարը եւ քաղաքապետ Ջեկ Յանգը կոչ են արել բնակիչներին օգնել քննիչներին գտնելու միջադեպի պատասխանատուներին։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բալթիմորի ոստիկանության կոմիսարի պաշտոնում Հարիսոնի նշանակվելուց վեց շաբաթ անց։

Գործակալությունը նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում քաղաքում տարեկան ավելի քան 300 սպանություն է կատարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ