News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը եւ Հայաստանի դերը մեծացնել որպես Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ կամուրջ: Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Ի պատասխան գործընկերների հետ ազատ առեւտրի գոտիների մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ արդեն 2 տարի ԱԱԳ-ն գործում է Վիետնամի հետ: Այն ցույց է տվել իր արդյունավետությունը, ամեն տարի տնտեսական ակտիվության ցուցանիշները երկնիշ աճ ունեն, հավելեց Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վիետնամական շուկան մեծ է ու դինամիկ, եւ հայկական արտադրանքի համար հետաքրքրություն է ներկայացնում:

Սերբիայի հետ վարվում են ԱԱԳ ստեղծելու բանակցություններ, ընդ որում՝ այս հարցն առաջին հերթին արդիական է Հայաստանի եւ Ղրղզստանի համար, քանի որ ԵՏՄ մյուս երկրները Սերբիայի հետ համաձայնագիր ունեն: Բանակցություններ են վարվում նաեւ Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ:

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ Իրանի հետ կապված իրավիճակը բարդացել է, քանի որ համաձայնագիրը ստորագրվել է մինչեւ նոր պատժամիջոցային փաթեթը: Սակայն, Սարգսյանի կարծիքով, պատժամիջոցները կարող են դրական արդյունք ունենալ այն իմաստով, որ ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերություններն ակտիվացնում են: Առաջին հերթին Հայաստանը, իր գործիքակազմն օգտագործելով, կարող է կամուրջի գործառույթ կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ