News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լատվիայում «Իրազեկիչների մասին» օրենքը մայիսի 1-ից ուժի մեջ է մտել։ Այս մասին իր Թվիթերում տեղեկացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կանխման գրասենյակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է գերատեսչությունը հատուկ պարզաբանման մեջ, իրազեկիչ կարող է համարվել ոչ անանուն անձը, որը, կատարելով իր աշխատանքային պարտավորությունները, տեղեկատվություն է ստանում հնարավոր խախտման մասին, որը կարող է վնաս հասցնել հանրային շահերին։ Անանուն կամ իրավաբանական անձը իրազեկիչ լինել չի կարող։

Իրազեկիչների հետ համագործակցությունը կիրականացնի Պետական գրասենյակը։ Իրազեկիչը, որը մտադիր է տեղեկատվություն հաղորդել, պետք է դիմի այդ գերատեսչություն, որտեղ նրան անանունություն են երաշխավորում։ Իրազեկիչին նաեւ խոստանում են անհրաժեշտ իրավաբանական օժանդակություն ցուցաբերել եւ ազատել պատասխանատվությունից, ներառյալ քրեականը։

«Իրազեկիչների մասին» օրենքը նաեւ նախատեսում է, որ Լատվիայի բոլոր ձեռնարկություններում եւ կազմակերպություններում (50 մարդուց ավելի աշխատող ունեցող) կստեղծվի իրավախախտումների մասին տեղեկացման սեփական համակարգ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ