News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխող քաղաքական կոալիցիայի մաս կազմող «Շիվ Սենա» կուսակցությունը կոչ է արել վարչապետ Նարենդրա Մոդիին, Շրի Լանկայի օրինակով, Հնդկաստանում արգելել բուրկա եւ նիքաբ կրելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնի է, Շրի-Լանկայի կառավարությունը, Ս․ Զատկի օրը տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո արգելել էր հանրային վայրերում մահմեդական կանանց դեմքն ու գլուխը ծածկող ավանդական զգեստ կրելը, այդ թվում բուրկա եւ նիկաբ: Արգելքը ուժի մեջ է մտել ապրիլի 29-ից։

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 250-260 մարդ, որից 42-ը օտարերկրացիներ։

«Մենք ողջունում ենք այս որոշումը եւ կոչ ենք անում վարչապետ Նարենդրա Մոդիին հետեւել Շրի-Լանկայի ղեկավարության օրինակին եւ Հնդկաստանում եւս սահմանել բուրկա եւ նիքաբ կրելու արգելք»,- ասվոմ է «Սաամանա» թերթում հրապարակված «Շիվ-Սենա»-ի հայտարարության տեքստում, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ «հարկադրված սահմանափակումները» թույլ կտան անվտանգության ուժերին խուսափել կասկածյալների նույնականացման հարցում առաջանալիք դժվարություններից։ «Մարդիկ, ովքեր կրում են դեմքը ծածկող գլխանոցներ, կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը»,- կարծում են «Շիվ Սենայում»։

Հիշեցնենք, որ Շրի-Լանկայում ապրիլի 21-ին որոտացած ութ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական ծայրահեղական խմբավորումը։ Ըստ Շրի-Լանկայի իշխանությունների, այդ երկրում կա ԻՊ 130-140 անդամ, որից ութի ինքնությունն արդեն պարզված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ