News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կկազմակերպի իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։

Մրցույթը կիրականացվի Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցույթին կարող են մասնակցել նաեւ այլ կազմակերպություններում պարսկերեն ուսումնասիրող նշված տարիքի հայ երեխաներ: Մասնակիցները կասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն եւ հայերեն:

Մրցույթը կիրականացվի 3 փուլով։ Առաջին եւ երկրորդ նախընտրական փուլերը կանցկացվեն մարզերում եւ մայրաքաղաքում։ Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն մեկ պարսկերեն եւ մեկ հայերեն լավագույն ասմունքողի` երրորդ փուլի համար, որը տեղի կունենա նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Երեխաները hանդես կգան Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներով:

Ամփոփիչ փուլում կպարգեւատրվի 6 մասնակից՝ երեքական հայերեն եւ պարսկերեն ասմունքող։ Մրցույթը կմեկնարկի մայիսի 3-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ