News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի կարող հեշտությամբ դիվերսիֆիկացնել նավթի ներկրումը՝ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չի երկարացրել իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը՝ հայտնում է Reuters-ը։

Նա նաեւ ասել է, թե Թուրքիայի նավթավերամշակման գործարանները չեն համապատասխանում այլ երկրների նավթին՝ հավելելով, որ Վաշինգտոնը պետք է վերանայի այդ հարցով իր որոշումը։

Իրանը ամենախոշոր նավթ արտահանողներից է Թուրքիա, որը իր էներգետիկ պահանջները բավարարելու համար համարյա ամբողջովին կախված է ներկրումից։

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ը պահանջել էր, որ Իրանի նավթի գնորդները մինչեւ մայիսի 1-ը ավարտեն գնումները, հակառակ դեպքում կբախվեն պատժամիջոցների։ Դրանցից ազատման ժամկետը, որ ստացել են Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ