News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ը մտադիր է խուսափել գլոբալ «Էներգետիկ ճգնաժամից», քանի որ նրա որոշ անդամներ բախվում են միջազգային պատժամիջոցներին, իսկ մյուսները պայքարում են անկարգությունների դեմ։ Այս մասին ասել է կարտելի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն Թեհրանում նավթագազային ցուցահանդեսի շրջանակում։

«Որպես կազմակերպություն մենք նախկինի պես կենտրոնացած ենք էներգետիկ ճգնաժամից խուսափելու մեր նպատակի վրա, որը կարող է ազդել համաշխարհային տնտեսության վրա»,- ասել է նա, տեղեկացնում է AFP-ը։ Նրա խոսքով, ՕՊԵԿ-ը այդ քաղաքականությունը կիրականացնի՝ «չնայած որոշ անդամ երկրներում ընթացիկ խնդիրներին»։

Նրա մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ որոշման ֆոնին՝ չերկարացնել իրանական նավթի պատժամիջոցներից ազատ լինելու ժամկետը։

Վենեսուելան՝ կարտելի մյուս անդամը, նույնպես բախվում է ԱՄՆ պատժամիջոցներին եւ ներքաղաքական ճգնաժամին։

Բարկինդոն չի նշել ոչ մի երկիր, բայց ասել է, որ ՕՊԵԿ որոշ արտադրողներ «ներկայում գտնվում են միակողմանի պատժամիջոցների ներքո»։

Մեկ այլ երկիր «նույնպես անցումային խնդիրներ ունի՝ բոլոր պոտենցիալ հետեւանքներով», ասել է Բարկինդոն՝ հավանաբար նկատի ունենալով Վենեսուելան։ Կարտելի եւս մեկ անդամ «պայքարում է, որպեսզի խուսափի տոտալ պատերազմից»,- նշել է նա՝ նկատի ունենալով Լիբիան։

Ըստ Բարկինդոյի՝ ՕՊԵԿ-ը «ձգտում է մնալ միակը» եւ «չի գլորվում քաոսի մեջ», որի հետ կազմակերպությունը բախվում է վերջին տարիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ