News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն գահակալումից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանն ու նրան դիմել կաճ խոսքով պալատի հատուկ սարքավորված պատշգամբից։ Նրա ելույթի ուղիղ հեռարձակումը վարել է NHK հեռուստաընկերությունը,տեղեկացնում է Life-ը։

«Շատ ուրախ եւ խորապես երախտապարտ եմ ձեզ գահակալության շնորհավորանքների համար։ Աղոթում եմ, որ դուք առողջ ու երջանիկ լինեք, եւ այն բանի համար, որ մեր երկիրը մյուս երկրների հետ միասին շարունակի ձգտել խաղաղության եւ էլ ավելի բարգավաճի»,- ասել է նա։

Տեղեկացվում է, որ պալատի շուրջ առավոտվանից ուժեղացվել են անվտանգության միջոցները։ Նոր կայսերը ողջունելու համար հազարավոր ճապոնացիներ են հավաքվել։ Սպասվում է, որ օրվա ընթացքում Նարուհիտոն ժողովրդին կներկայանա վեց անգամ։

Նրա հետ միասին կայսերական պատշգամբի զրահապատ ապակու հետեւում երեւացել են նաեւ կայսերական ընտանիքի 13 չափահաս անդամները, որոնց մեջ է եւ միապետի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինոն, նա գահակալության հերթում երկրորդն է, ինչպես նաեւ կայսեր հորեղբայրը՝ 83-ամյա արքայազն Հիթատին։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահակալության արարողությունը տեղի ունեցավ մայիսի 1-ին։ Նրա հայրը՝ 85-ամյա Ակիհիտոն, որոշել էր գահը նրան հանձնել եւ հեռանալ գործերից առաջացած տարիքի պատճառով։ Նա առաջին ճապոնացի կայսրն է վերջին 200 տարում, որ կամովին վայր է դրել լիազորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ