News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանությունները հայտարարել են երկրի 8 նահանգներում անձանց 4-ամսյա հետապնդումից հետո 82 կասկածյալի կալանավորման մասին, որոնք պահել կամ տարածել են «մսուրային տարիքի եւ նորածինների նկատմամբ ամենադաժան սեռական բռնություն պարունակող նյութեր», հայտնում է Fox News-ը: 

Ջորջիայի հետաքննությունների բյուրոն հայտարարել է, որ Operation Southern Impact III կոչվող լայնածավալ գործողությունը կենտրոնացած էր անձանց վրա, որոնք պահել եւ տարածել են մանկական պոռնոգրաֆիս, ինչպես նաեւ համացանցի օգտագործմամբ զբաղվել են երեխաների սեռական շահագործմամբ:

Գործողության շրջանակում իրավապահ մարմինների ուժերը կոնտրոնացվել էին Ալաբամա, Ֆլորիդա, Ջորջիա, Մերիլենդ, Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում:

Միայն Ջորջիա նահանգում աղմկահարույց գործով կալանավորվել է 31 մարդ, որոնցից յոթը ճանապահորդել են մանկահասակ երեխաներին ինտիմ կապի հարկադրելու նպատակով:

Նշվում է, որ կալանավորվաների տարիքը տատանվում է 20-ից մինչեւ 70 տարեկանի սահմաններում: Գործի շրջանակում 17 երեխա փրկվել է կամ ճանաչվել սեռական հանցագործությունների զոհ:

Operation Southern Impact III գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել 134 մարդու նկատմամբ, հարցաքննվել է 215-ը եւ առգրավվել է 1613 թվային կրիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ