News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխարհի 19 առաջատար ավիաընկերություն միավորող «Sky Team Airline Alliance»-ը դարձել է «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» գործընկեր՝ միջոցառման օրերին Հայաստան այցելող հազարավոր հյուրերի համար բացառիկ զեղչեր սահմանելով։ «Սքայ թիմն» իր համակարգում արդեն «WCIT 2019» անունով հատուկ էջ է բացել՝ հնարավորություն տալով առցանց ամրագրումներ անել աշխարհի ցանկացած կետից, որպես վերջնական ուղղություն նշելով Երեւանը։

«ՏՏ համաշխարհային համաժողովի գործընկերների շարքում ունենալով խոշորագույն ավիափոխադրողների «Սքայ թիմ» դաշինքը, կարող ենք երաշխավորված համարել, որ միջոցառման օրերին հյուրերի տեղափոխման խնդիր չենք ունենա, չնայած այսօր արդեն պարզ է, որ մեր սպասածից ավելի շատ հետաքրքրվողներ կան հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար»,- նշել է «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» նախագծի մենեջեր Կատերինա Դանեկինան։ 

«Սքայ թիմի» անդամ են մոլորակի գրեթե բոլոր գործարար անկյունները կապող 19 ավիաընկերություններ․ «Աերոֆլոտ», «ԷյրՖրանս», «Չայնա էյրլայնս», «Դելտա», «Չեխական ավիաուղիներ», «Քեյ Էլ Էմ», «Միդլ Իսթ Էյրլայնզ», «Կորեական ավիաուղիներ», «Ալ Իտալիա», «Տարոմ» եւ այլն։ Դաշինքի անդամ ավիաընկերություններն օրական 14 500-ից ավելի թռիչք են իրականացնում՝ ծածկելով աշխարհի 179 երկրի ավելի քան 1150 ուղղություն։

Ավիաընկերությունների դաշինքը մինչեւ 15 տոկոս զեղչ է տրամադրում «Բիզնես» եւ «Էկոնոմ» կարգի տոմսերի համար, իսկ առցանց ամրագրումների դեպքում լրացուցիչ վճարներ չեն գանձվի։ 

 «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ