News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի անցվկացման համար ծախսվել է նախնական 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի, որից 450 միլիոն դրամը հատկացվել է ՀՀ բյուջեից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Ծախսել ենք 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար նախնական, պետությունը մեզ աջակցել է համերգի կազմակերպման հետ կապված՝ 450 միլիոն դրամ բյուջեից հատկացվել է գումար, մյուս գումարները կարողացել ենք ներգրավվել  ԱՏՁՄ–ի միջոցներով եւ հովանավորներից»,–նշեց նա։

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ համաժողովը գերազանցել է հյուրերի սպասելիքները.  «Կարեւոր հարցը, որ տալիս էինք մեր հյուրերին այն էր, թե գալով Հայաստան՝ ինչ էին սպասում եւ հիմնական պատասխանը, որ ստանում էինք, այն էր, որ չէին սպասու, որ Հայասըանում հնարավոր է նման բարձր մակարդակի միջոցառում սպասել, բոլորի մոտ գրեթե սպասելիքները գերազանցել էր WCIT 2019-ը Հայաստանում»։

Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց, որ իրենց դիմած ընկերությունների անուններ չէր ցանկանա նշել, բայց ասաց, որ դրանք 4-ից ավելին են. «Այսօր ունենք շատ քննարկումներ տարբեր ընկերությունների կողմից, որոնք հանդիպել են դրսից ժամանած ընկերությունների հետ, այն ընկերություններից, որոնք Հայաստանում ունեն գրասենյակներ, ստացել եմ դրական արձագանքներ, որ նրանք որոշել են ընդլայնել Հայաստանում իրենց գործունեությունը, կոնկրետ թվեր դեռ չեն նշվում։

Սան Խոսե պետական համալսարանն է հիմա մտածում Հայաստանի համալսարանների հետ համագործակցության մասին։

Կարծում եմ՝ մենք դեռ ակնկալիքներ եկող ամիսների ընթացքում կունենանք։ Մենք բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրության մասով, որոշ մարդիկ  արդեն իսկ նամակներ են ուղարկել, որ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում թե՛ ընկերությունների, թե՛ վենչուրային ֆոնդ մեջ»,–նշեց նա։ 

Եսայանը շեշտեց՝ համաժողովը նախ բարձրացնում է երկրի հեղինակությունը ՏՏ ոլորտում. «Նման միջոցառումները ՏՏ ոլորտում երկրի հեղինակությունն է բարձրացնում, եւ հարթակ է, որտեղ ընկերությունները տեսնում են՝ ինչ պոտենցիալ ունի երկիրը, հետաքրքրություն է առաջանում երկրի հետ աշխատելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակների հետ
Հիլբերտ Վերդյանը հանդիսանում է Quant Network-ի հիմնադիր և գործադիր տնօրենը։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում...
Ամենաշատ