News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Tesla-ն կդառնա աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը էլեկտրամոբիլներում լիարժեք անօդաչու տեխնոլոգիայի տեղադրումից հետո, համոզված է Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը։ Այս մասին նա ներդրողներին ասել է կոնֆերանսքոլի ժամանակ։ Մասկի միակ հրապարակային ընկերությունը հավելյալ միջոցներ ներգրավելու հայտ է ներկայացրել 2,3 մլրդ ընդհանուր գումարի չափով, տեղեկացնում է Hightech+-ը։

Electrek-ը նշում է, որ հայտի ծավալը մոտ է ֆինանսական կորուստներին, որոնք ընկերությունը կրել է 2019-ի առաջին եռամսյակում։ Տարեսկիզբը դժվարին էր, հիմա Tesla-ի բաժնետոմսերը մոտ են երկու տարվա մեջ նվազագույնին՝ 230 դոլարի։

Բայց Մասկը համոզված է, որ առաջիկա տարիներին ամեն բան կկարգավորվի։ Նա ներդրողներին ասել է, որ ավտոպիլոտի շնորհանդեսից հետո Tesla-ն կարժենա 500 մլրդ դոլար, այլ ոչ թե 44 մլրդ, ինչպես հիմա է։

Նա կրկնել է, որ Tesla-ի ներկայիս մեքենաները ավելի թանկ գին կունենան, երբ դրանց սեփականատերերը սկսեն փող չծախսել մեքենայի վրա, այլ վաստակեն։ Դրա համար բավական է թարմացնել սոֆթը, խոստացել է Մասկը։ Նոր սոֆթերը կարող են ինքնուրույն աշխատել որպես տաքսի շաբաթը 100 ժամ եւ լավ փող բերել տերերին։ Արդյունքում՝  այսօր վաճառված յուրաքանչյուր մեքենա մինչեւ 2022 թվականը կթանկանա առնվազն 5 անգամ՝ 150-250 հազար դոլար։

Հաջորդ տարի ակնկալվում է, որ ճանապարհներին կհայտնվեն 1 մլն մեքենաներ, որոնք կարող են գործել որպես ռոբո-տաքսիներ։ Դրանց կեսը կթողարկի Մասկի ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ