Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ գերիների փոխանակման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկը:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ աշխատանք է ընթանում, կոնկրետացվում են դիրքորոշումները: Նախարարի խոսքով՝ այս պահին որեւէ հանձնարարական չկա: «Բայց բանակցություններ են ընթանում: Ինչպես գիտեք, ես Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ղեկավարն եմ: Առայժմ աշխատանքներ են ընթանում հասկանալու համար, թե ում ում հետ է հնարավոր փոխանակել»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանի տարածքում են գտնվում հայազգի երեք անձինք՝ Հայաստանի 2 քաղաքացի եւ Լեռնային Ղարաբաղի մեկ քաղաքացի: Հայաստանում է գտնվում Ադրբեջանի մեկ քաղաքացի: Ադրբեջանի 2 քաղաքացիներ Լեռնային Ղարաբաղում դատապարտվել են ահաբեկչության ու սպանության համար եւ պատիժ են կրում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արտահայտվել էր հակամարտությունների գոտիներում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլորը բոլորի հետ գերիների փոխանակման օգտին: