News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ակնկալիքները մեծ են, հուսամ կարդարացնեն, քանի որ շատ հարցեր կան: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությանը:

«Որոշակի դրական տեղաշարժեր, կան, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են»,- ասաց Դեմիրճյանը:

Դեմիրճյանը շնորհավորեց Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած վետերաններին: Եվ նշեց, թե որքան կարևոր նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մասնակցությունը այդ պատերազմին.

«Այսօր հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի համար կյանքը տված մեր հայրենակիցներին՝ նրանց հիշատակը պետք է հարգենք պետությունը զորացնելով, և Հայաստանը դարձնելով ժամանակակից զարգացող երկիր»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Տպել
Ամենաշատ