News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՊԵԿ–ը դեռեւս նախորդ տարի իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայաններում եւ վարչական ակտ նշանակել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՊԵԿ–ի գործողությունները Գագիկ Ծառուկյանը կարող է որպես քաղաքական հետապնդում մեկնաբանել, Անանյանը պատասխանեց.

«Մեր գործողություննեը որեւէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում եւ պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների վերաբերյալ դեռեւս նախորդ տարի ենք գործողություններ իրականացրել։  Ծառուկյանին պատկանող գազալցակայանը այն 33 կազմակերպությունների թվում է,  որոնց վերաբերյալ մենք մեր ակտերը դեռեւս անցյալ տարի ենք ամփոփել եւ պարոն Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենթը իրենց իրավասության շրջանակներում բողոքարկել են  եւ այժմ դատական պրոցես է ընթանում»։

Հիշեցնենք, որ իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՊԵԿ–ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում եւ  33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ