News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Մուքեշ Ամբանին, որի կարողությունը գնահատվում է 44.5 մլնր դոլար, ձեռք է բերել Hamleys բրիտանական խաղալիքների խանութների ցանցը: Ուրբաթ Financial Times թերթը հաղորդել է, որ գործարքի արժեքը գնահատվել է 68 մլն ֆունտ ստերլինգ (88.5 մլն դոլար),-հաղորդում է ՏԱՍՍ-ը:

1760 թվականին Լոնդոնում գործարար Քորնուոլա Ուիլյամ Հեմլիի կողմից հիմնադրված Hamleys-ն աշխարհում խաղալիքների ամենահին խանութն է: Ցանցի գլխամասային խանութը, որը բացվել է 1881 թվականին Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր առեւտրային փողոցներից մեկի՝ Ռիջենթ-սթրիթի վրա, 7-հարկանի է եւ քաղաքի տեսարժան վայրերից մեկն է:

Ներկայումս Hamleys ցանցն ունի ավելի քան 150 խանութներ աշխարհի 18 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Դրանցից 30-ն ընկերության սեփականությունն են, իսկ մնացածն աշխատում են ֆրանչայզինգի պայմանով: Ամբարիին պատկանող հոլդինգը տնօրինում է նաեւ շուրջ 100 խանութները, որոնք գործում են Հնդկաստանում Hamleys ապրանքանիշի ներքո:

2003 թվականից սկսած Hamleys ցանցի սեփականատերերը փոխվել են 4 անգամ: 2015 թվականին այն ձեռք է բերվել 100 մլն ֆունտ ստերլինգով (շուրջ 130 մլն դոլար) չինական C Banner ընկերության կողմից, որի համար այդ ներդրումը հաջողությամբ չի պսակվել: Չնայած Hamleys-ի վաճառքների աճին՝ 2017 թվականին ցանցը գրանցել է 8.6 մլն ֆունտ ստերլինգի չափով կորուստներ (11.2 մլն դոլար): Տարեսկզբին C Banner-ը գրանցել է 49 միլիոն դոլարի չափով կորուստներ Hamleys-ի ձեռքբերման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ