News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջություն, վերականգնվող էնեգետիկա եւ գյուղատնտեսություն։ Այսօր Գեղարքունիքի մարզում ընթացող համաժողովի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզի այն երեք թիրախային ուղղությունները, որոնք ներկայացնում են մարզի ծանրակշիռ ոլորտը եւ զարգացման հիմնական ուղղությունները։

Նա նաեւ նշեց, որ մարզում տնտեսության մյուս ուղղություններով եւս զարգացման մեծ հնարավորություններ կան՝ ՏՏ ոլորտը, արդյունաբերությունը եւ այլն։

«Գյուղատնետսության համար հարմար է մարզի 345 հազար հա գյուղնշանակության հողերը, կարող ենք զարգացնել էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությունը։ Էկոլոգիապես մաքուր սննդի դերն աշխարհում մեծանում է եւ Գեղարքունիքի մարզը կարող  վերածվել էկոմարզի, եւ մաքուր սնունդ արտադրել»,– ասաց մարզպետը։

Նա նաեւ հիշեցրեց մարզի տրանացիկ դերը՝ Իրանից Վրաստան, եւ Երեւան Ստեփանակերտ ամենակարճ ուղին անցնում է Գեղարքունիքով, բացի այդ մարզում կա շուրջ 10 հազար ճարտարապետական հուշարձան, որը տուրիզմի զարգացման համար լավ նախադրյալներ է ստեղծում։

«Վերականգնվող էներգետիկայի առումով, ամենամեծ արեւային պոտենցիալ ունեցող մարզն է, քամու առումով եւս շրջապատված է լեռներով, լեռանանցքներով եւ  քամու մեծ պոտենցիալ ունենք եւ տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է  լինելու արեւային վահանակներով եւ քամու հողմակայաններով.,– նշեց  Գեղարքունիքի մարզպետը։

Գնել Սանոսյանը համաժողովի մասնակից գործարարներին, որոնք ծնունդով մարզից են, կոչ արեց բնակվել եւ արարել Հայաստանում։

Նշենք, որ համաժողովին մասնակցում են գործարարներ ԱՄԷ–ից, Չինաստանից, Իսպանիայից, Դանիայից, Քուվեյթից, Իրանից, Ուկրաինայից, ՌԴ–ից, Ղազախստանից եւ այլն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ