News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ուշադիր հետազոտողը Սեւանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչպիսի փուլեր է անցել մեր Հանրապետությունը. Սեւանա լիճը եւ նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ

«Մեր խնդիրը Սեւանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն լավ կարգավիճակին, քանի որ Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության համար  ունի մեծ նշանակություն»,- ասաց վարչապետը, եւ նշեց, որ բնապահպանությունը նոր Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, եւ Հայաստանի համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին  առաջնահերթություն  է:

«Սա մեզնից պահանջում է երկարատեւ քրտնաջան աշխատանք, եւ այդ աշխատանքը մինչեւ վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար ապահովելը հավասար պայմաններ. «Հիմա չեմ ուզում ասել, որ արդեն իսկ հավասար պայմաններն ապահովել ենք, բայց մեկ տարվա արդյունքում մենք պետք է նորից հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ, որ մնացել են անարդարության կան մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսեւորումներ, եւ վերացնենք այս դրսեւորումները»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝   գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, եւ հորդորեց, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրսայն գործարարները, որոնք հետաքրքրված են Հայաստանով՝ վերադառնան, եւ տնտեսական գործունեություն ծավալեն հայրենիքում.

«Մարդ կա լավ գիրք է գրում, մարդ կա լավ երգ է գրում, շինարարություն է անում, մարդ կա լավ քաղաքական գործունեություն է ծավալում։ Ես համոզված եմ որ մենք եւ՛ Հայաստանից դուրս, եւ՛ Հայաստանում ունենք տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով։ Թող բոլոր գործարարները գան Հայաստան, հարստանան եւ հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը, եւ հավելեց, որ կառավարության մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերելն է։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովն ընթանում է մարզկենտրոն Գավառում:

Համաժողովը բացել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որը հրապարակեց մարզում տնտեսական ցուցանիշները: Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ