News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Այվազովսկու վրձնին պատկանող նկարներ են հայտնաբերվել 100 տարի առաջ Ղրիմի ափերի մոտ խորտակված «Գեներալ Կոցեբու» շոգենավի մեջ:

Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է «Նեպտուն» արշավախմբի ղեկավար Ռոման Դունաեւը:

Ներկայումս արտեֆակտների վեր բարձրացման աշխատանքները դադարեցված են, քանի որ դրանք վնասելու հավանականություն կա:

Որոնումներն իրականացվել են 40 մետր խորությամբ՝ Ղրիմի թերակղզու Տարխանկուտ հրվանդանից 12 մղոն հեռավորությամբ: Արշավախմբի մասնակիցները հայտնաբերել են տասից ավելի նկարների մասեր, այդ թվում՝ ենթադրաբար, Այվազովսկու վրձնին պատկանող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել