News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգտատերերը քննադատել են «Խաղերի գահը» ֆիլմի հերոսուհի Դեյեներիս Տարգարիենի կերպարը, որը հայտնվել է մոմե արձանների Դուբլինի թանգարանում։ Աշխատանքից դժգոհ է մնացել նաեւ ինքը դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը կատարել է այդ դերը՝ հայտնում է The Sun-ը։

Դեյեներիսի լուսանկարը, որում նա նստած է երկաթե գահին, ապրիլի 24-ին տեղադրել են թանգարանի Instagram-էջում։ Մինչեւ մայիսի 11-ը նա միայն 182 «հավանել» է հավաքել։ Մեկնաբանողների մեծ մասը խստորեն է արձագանքել աշխատանքին եւ հայտարարել է, որ նոր ցուցանմուշը բոլորովին նման չէ սերիալի հերոսուհուն։

«Այնպիսի տեսք ունի կարծես ինչ-որ մեկը փորձել է Դեւիդ Բեքհեմին ստեղծել եւ ընթացքում փոշմանել է»,- գրել է օգտատեր whoiscatmcqueen-ը։

Քլարքն ինքը դուբլինցի վարպետների ստեղծագործությունն անվանել է «վախենալի»։ «Եթե որեւէ մեկն ուզում է իմանալ, թե ինչ տեսք իրականում ունի իմ եղբայրը, ապա ահա հենց այսպիսի տեսք»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա ստեղծման համար 6 ամիս է պահանջվել։

Թանգարանի ներկայացուցիչները չեն արձասգանքել նոր ցուցանմուշի վերաբերյալ բացասական կարծիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ