News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում մայիսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Սամվել Ամիրյանը Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է տուժածին  տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն:

Տուժածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Տպել
Ամենաշատ