News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի՝ աշխատանքից ազատված պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը մեղադրել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին՝ անվանելով լեյբորիստների հետ բրեքզիթի շուրջ նրա բանակցությունները «լուրջ սխալ», գրում է The Mirror-ը:

Ուիլյամսոնը, որն ազատվել էր աշխատանքից Huawei չինական ընկերության հետ կապված տեղեկատվության արտահոսքի պատճառով, հայտարարել է, որ բրեքզիթի հարցով կառավարության բանակցություններն ընդդիմության հետ կունենան ճակատագրական հետեւանքներ, եւ ընդգծել է, որ լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինի նպատակը խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Նա մեղադրել է Մեյին քաղաքական միամտության մեջ լեյբորիստների հետ ապարդյուն բանակցություններ վարելու համար եւ կոչ արել նրան կատարել ճիշտ ընտրություն:

«Լեյբորիստների հետ այդ բանակցություններն ապարդյուն են: Եւ դրանք ոչ միայն չեն հասցնի Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալուն, այլ նաեւ իրենցից ներկայացնում են դավաճանություն 2016 եւ 2017 թթ. մեզ հրահանգներ տված մարդկանց նկատմամբ»,-գրել է Ուիլյամսոնը Mail պարբերականում հրապարակված իր հոդվածում:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրել է Ուիլյամսոնին, որ վերջինս կասկածել է վարչապետի՝ առողջական խնդիրների պատճառով երկիրը կառավարելու ունակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ