News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հիասթափված եմ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից եւ նրա հայտարարությունից ընդդիմադիր խորհրդարանականների ավտոմեքենաները խորհրդարան մտնելիս ստուգելու հայտարարության վերաբերյալ։ Այս մասին մայիսի 13-ին Հայաստանի Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, ասել է, որ տեսել է Մարությանի գրառումը։

«Եթե նա ինձ հարցներ, ես նրան կասեի, որ իմ դիպլոմատը նույնպես ստուգվել է։ Այսինքն, ըստ էության, այդ ամենը ոչ մի կապ չունի պատգամավորների ընդդիմադիր լինելու հետ։ Անվտանգության ապահովման ռեժիմը գործում է միանման բոլորի համար»,- ասել է Ռուբինյանը։

Իր հերթին, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ստուգումներն անցկացվում են բոլորի հանդեպ հավասար, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ոչ ընդդիմադիր պատգամավորների համար, բայց եւ ավելացրել է, որ անվտանգության միջոցները պայուսակների, ուսապարկերի եւ դիպլոմատների առումով անցնում են բոլոր սահմանները։  

«Կարծում եմ, որ այս հարցում անվտանգության ծառայությունը փոքր-ինչ անցել է թույլատրվածի շրջանակները։ Ես նրանց զգուշացրել եմ, որ պայուսակների ստուգումը մի փոքր այլ ռեժիմ է, եւ նրանք ինձ հասկացան, որ գործող ռեժիմը վերանայման կարիք ունի»,- ընդգծել է Քոչարյանը։

Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորների ստուգման կարգը Ազգային ժողով մտնելիս խստացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ