News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Lyst պլատֆորմը, որը մասնագիտանում է սպառողական նորաձեւության ոլորտում, կազմել է ամենատարածված իրերի ցուցակը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Independent-ին։

Առաջատարն են կաշվե կեդերը՝ բրիտանական Alexander McQueen-ի մեծացված տակդիրներով, որոնց արժեքը մոտ 30 հազար ռուբլի է։ Երկրորդ տեղում է իտալական Prada նորաձեւության տան հերակալը՝ զարդարված դեկորատիվ ցցերով։ Օնլայն-խանութներում այն արժե ավելի քան 40 հազար ռուբլի։ Ամենապահանջված իրերի եռյակը փակում է ֆրանսիական Jacquemus ապրանքանիշի Le Chiquito փոքրիկ պայուսակը։

Չորրորդ տեղում  ոսկեգույն լոգոտիպով Gucci գոտին է, հինգերորդը՝ Sandy Liang մորթե բաճկոնը, վեցերորդը՝ Fendi տան baguette bag պայուսակը։

Ամեն տարի Lyst-ի մասնագետները հրապարակում են եռամսյակային հաշվետվությունները 12 հազար ինտերնետ-խանութների մասին։ Հաշվետվությունները ձեւավորվում են որոնողական ցանցում հարցումների հիման վրա։

Փետրվարին Lyst-ը նշել էր աշխարհում ամենապահանջված բրենդը, որն է իտալական Gucci-ն։ Ամենից մեծ պահանջարկ ունեն Gucci Soho Disco պայուսակները bag լոգոտիպով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ