
Թուրքիայում շարունակվում են բռնի կրոնափոխության դեպքերը։ Այս անգամ կրոնափոխ են արել անչափահաս հայ երեխայի հենց ուղիղ եթերով։
Թուրք հոգեւորական Նիհաթ Հաթիփօղլուն իր վարած կրոնական հաղորդման ժամանակ խախտել է Լոզանի պայմանագիրը եւ ցեղասպանություն սահմանման կետերից մեկը կիրառել։
Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում առանց ծնողների ներկայության մուսուլման է դարձրել 13–ամյա Արթուրին։
Թուրքական մամուլը այս խայտառակ իրադարձությունը որպես թոփ լուր է ներկայացրել։
Սակայն պետք է նշել, որ Լոզանի պայմանագրով այս դեպքն ուղղակի անընդունելի է, քանի որ խախտում է ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները՝ առանց ծնողների ներկայության կրոնափոխել անչափահաս երեխային։
Բացի այդ, այս արարքը տեղավորվում է նաեւ ցեղասպանությունը բնորոշող կետերից մեկում, ըստ որի անընդունելի է համարվում երեխային բռնությամբ կրոնափոխ անել։ Տվյալ իրավիճակում այս դեպքը լրիվ տեղավորվում է այդ կետի մեջ, քանի որ անչափահաս երեխային առանց ծնողների ներկայության կրոնափոխ անելը հավասար է բռնությամբ կրոնափոխ անելուն։