News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանբում ենք Վահե Բուդումյանի ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու, դրանց կանդրադառնամ ստորեւ։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին եւ ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ։

Ինչու՞ եմ ազատվել. հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարության Կրթության եւ գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իմ թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է։

Ո՞վ է լինելու իմ փոխարեն. Չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների եւ մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն եւ արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։

Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. Բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են եւ չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում դրանք կարող են եւ պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները։

Կրկին՝ անչափ շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ համագործակցության համար եւ ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել շատերիդ անձամբ տեղեկացնել ազատմանս մասին»,–գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ