News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները կարծում են, որ օրացույցում փոփոխություններ մտցնելու պատճառով մարդկությունը կորցրել է մի քանի հարյուրամյակ։ Ժամանակակից մարդիկ իրականում ապրում են 1722 թվականում, այլ ոչ թե 2019-ում։ Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են պատմական փաստաթղթերն ու պարզել, որ մինչեւ XI դարը Եվրոպայում ժամանակագրական իրադարձությունները աղոտ են եւ բավական անհետեւողական, տեղեկացնում է Oane-ը։

Հռոմի կայսրը Սիլվեստր Երկրորդ պապի հետ միությունից հետո որոշ փոփոխություններ մտցրեց 700-1000 թվականների օրացույցում։ Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում շինարարությունը դադարեցրին 300 տարով, անհասկանալի պատճառներով։ Անճշտություններ նկատվել են նաեւ Գերմանիայում Ախենյան տաճարի կառուցման փաստաթղթերում։

Փորձագետների խոսքով՝ մարդկությունն ապրում է 1722 թվականում, քանի որ մի քանի հարյուրամյակ կորել է պատմությունը վերագրելու պատճառով։ Տեսաբանները կարծում են, որ Կոնստանտին կայսրը ցանկացել է փոխել ժամանակագրական իրադարձությունները։ Այդ պատճառով շատ պետություններ ավելի ուշ են անցել նոր օրացույցի օգտագործմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ