News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին պահին չեղարկել է Մոսկվա այցը եւ կանգ է առել Բրյուսելում, որպեսզի հանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի իր գործընկերների հետ եւ քննարկի Իրանի հարցը։

Գերմանիայի ԱԳ նախարար Խեյկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինը «նախկինի պես միջուկային համաձայնագիրը դիտարկում է որպես հիմք այն բանի, որպեսզի Իրանն ապագայում միջուկային զենք չունենա», եւ իրենք դա անհրաժեշտ են համարում իրենց անվտանգության համար։ Նրա խոսքերով, ինքն օգտագործել է իր անձնական հանդիպումը Պոմպեոյի հետ, որպեսզի ընդգծի, որ «Գերմանիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության զարգացմամբ եւ չի ուզում ռազմական էսկալացիա»։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը «հանգստության փուլի» կոչ է արել եւ ուղղակիորեն նախազգուշացրել է Իրանին միջուկային զենքի մշակման դրդելու վտանգի մասին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է երկխոսության, որպես «տարաձայնությունների կարգավորման եւ էսկալացիայի կանխման միակ եւ լավագույն միջոցի» անհարաժեշտությունը։ «Մենք շարունակում ենք լիովին աջակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրին եւ դրա լիարժեք իրականացմանը»,- ասել է նա։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը միացել է քննադատությանը՝ հայտարարելով, որ Իրանի դեմ պատժամիջոցների ուժեղացման ԱՄՆ քաղաքականությունը «մեզ չի բավարարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ