News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ոստիկանության գործողությունները ինձ վախեցնելու փորձ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել։

«Ամբողջ գործողությունները օրենքի տառից դուրս էին։ Այցելել էին մեր բնակարան, ես տանը չեմ եղել, հետո ինձ ասեցին, թե ձեզ հրավիրում ենք ոստիկանության բաժին։ Երբ հասա, պարզվեց, որ ես կասկածվում են Վարդգես Գասպարին սպանելու սպառնալիքի մեջ»,- նշեց նա։

Արմեն Մինասյանը պնդեց՝ չկա այն հիմքը, որը թույլ կտա իրեն կասակածել. «Քանի որ տեսաձայնագրվում էր դատարանի տարածքը, ոստիկանությունը կարող էր ուսումնասիրել այդ, նոր քաղաքացուն կասկածել, քանի որ այդ պրոցեսը չէր իրականացվել, իսկ ես ամբողջ ընթացքում Վարդգես Գասպարիի նկատմամբ այնպիսի վերաբերմուքն եմ ցուցաբերել, որ կարող էին ինձ հրավիրել այստեղ նրան պաշտպանելու համար։ Այսինքն՝ չկար այն հիմքը, որը թույլ կտար ինձ կասակածել։ Այս գործողությունները ինձ վախեցնելու փորձ էին, որը սակայն չհաջողվեց»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր բողոքի ցույց են իրականացնում։ Նրանք եկել են իրենց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հայտնելու եւ արդատ դատաքննություն պահանջելու։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ միջադեպ տեղի ունեցավ դատարանի բակում՝ Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին հայտարարեց, որ քաշքշուքի արդյունքում իրեն շշով հարվածել են, բացի այդ այտոսկրի վնասվածք է ստացել։ Քաղաքացիական ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել իրավապահներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ