News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն հրապարակել է իր առաջին զեկույցը  Հայաստանում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։ 

Զեկույցի ենթավերնագրերն են.

- Կեղծ լուրերի տարածումը եւ դրանց դեմ պայքարը:

- Սոցիալական ցանցերում «ֆեյք» հաշիվներին եւ «ֆեյք» էջերին առնչվող խնդիրներ

- Պաշտոնատար անձանց խոսքի ազատության սահմանների հետ կապված խնդիրներ

- Տպագիր եւ առցանց լրատվամիջոցների գործունեության կարգավորման իրավական հիմնախնդիրները:

Զեկույցն անդրադառնում է վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաների՝ Դուխով Հայաստանի, «Antifake.am» կայքի վերաբերյալ հրապարակումների, իշխանական պատգամավորների եւ ոչ իշխանական դերակատարների նկատմամբ ֆեյքային հարձակումների եւ մի շարք այլ թեմաներին:

Զեկույցում ներկայացված են նաեւ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները՝ ներպետական օրենսդրության եւ ձեւավորված պրակտիկայի հաշվառմամբ։ Կարծում ենք՝ զեկույցը պիտանի կլինի ոչ միայն ոլորտի մասնագետների,իրավապաշտպանների, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում խոսքի ազատության հիմնախնդիրներով։

Տպել
Ամենաշատ