News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երրորդ երկրներից մեքենաների ներկրման մաքսատուրքերի սպասվող բարձրացումը պետք է փորձել փոխհատուցել ներքին հարկային փոփոխություններով։Այս մասին մայիսի 14-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի տարածաշրջանային եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ Հայաստանը, գտնվելով ԵՏՄ-ում, որոշակի պարտավորություններ է վերցրել, այդ թվում միասնական նորմերի ձեւավորման տեսակետից։ «Արտոնյալ ռեժիմի երկարացումը կարող է արդարացիորեն առաջ բերել որոշակի հարցեր ԵՏՄ գծով մեր գործընկերների մոտ։ Գործընկեր երկրների քաղաքացիները Հայաստանից տանում են մեքենաներ եւ իրացնում այնտեղ։ Բնականաբար, դա չի կարող հարցեր չառաջացնել երկրների ղեկավարների մոտ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանան երրորդ երկրներից Հայաստան ներկրվող 700-800 անուն ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսատուրքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ