News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ճապոնական Bandai ընկերությունը հայտարարել է 1990-ականներին հայտնի գրպանի խաղալիք տամագոչիի նոր տարբերակի թողարկման մասին։ Ինչպես ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, թարմացված սարքը, որի վաճառքը կսկսվի հուլիսին, կոչվում է Tamagotchi On՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նոր տամագոչիի դիզայնը համարյա չի տարբերվում հնից, չորս գույներով ներկայացված պլաստիկ ձվի վրա նույնպես տեղակայված են երեք կոճակներ՝ խաղային գործընթացի կառավարման համար, իսկ սեւ ու սպիտակ էկրանը գունավոր է դարձել։

Ինչպես եւ 1996թ․ օրիգինալ խաղալիքը, Tamagotchi On-ը թույլ է տալիս ձվից վիրտուալ կենդանի աճեցնել, կերակրել եւ խնամել նրան։ Ընդ որում, խաղի նոր տարբերակում օգտատերերը կարող են միանալ միմյանց սարքերին, ինչը տնային կենդանիներին թույլ է տալիս ճանապարհորդել, ամուսնանալ եւ նույնիսկ բազմանալ։ Հատուկ  Tamagotchi App հավելվածի միջոցով խաղալիքի տերերը կարող են կառավարել այն սմարթֆոնից եւ Gotchi միավորներ շահել, որոնք հետագայում կարելի է օգտագործել վիրտուալ խանութում։ Նոր տամագոչիի գինը կազմում է 59,99 դոլար։


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել