News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թել Ավիվում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի անցկացման ժամանակ ահաբեկչությունների հնարավորության մասին, հաղորդում է Gazeta-ն:

Համապատասխան հայտարարությունը տեղադրված է դեսպանատան կայքում: Դրանում դիվանագետները հիշեցնում են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա վերջերս կատարված հրթիռային հարձակումների մասին, ինչպես նաեւ այն մասին, որ «Եվրատեսիլն» անցկացվում է մայիսի 14-18-ը, մինչդեռ մայիսի 14-ին Երուսաղեմում  ամերիկյան դեսպանատունը նշում է բացման 1-ամյակը, ինչով էլ պայմանավորված էին Գազայի հատվածում բողոքի ակցիաները:

Բացի այդ մայիսի 15-ին պաղեստինցիները նշում են Նակբայի օրը, որը կապված է հողերը լքելու հետ, երբ 1948 թվականին ստեղծվել էր Իսրայել պետությունը: Դեսպանների խոսքով՝ ահաբեկիչները կարող են օգտվել մրցույթից նոր ահաբեկչություններ կամ բողոքի ակցիաներ իրականացնելու համար:

ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել զգոն լինել եւ լրջորեն վերաբերվել շչակների ազդանշաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը չի ընդունի իր սահմաններին ահաբեկիչների առկայությունը. Իրանի նախագահ
Այս հայտարարությունը հնչել է երկու օր այն բանից հետո, երբ Իրանի...
Թուրքիայում կալանավորել են հինգ մարդու, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում
Դիարբեքիրում ահաբեկչություն էր պատրաստվում...
ՇՀԿ երկրները համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն 2024թ.
Ընդունվել է որոշում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու մասին...
Սիրիական բանակը ռուսական ավիացիայի մասնակցությամբ հարվածել են Համայի և Իդլիբի ահաբեկիչներին
Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է․․․
Ահաբեկչության մեջ կասկածվող 24 անձանց ձերբակալության ժամանակ ծանր բախումներ են եղել. Իսրայելական բանակ
Ռամալլահ քաղաքում՝ Սիլվադ, Մարահ Ռաբահ, Բեյթ Սիրա, Սիրիս, Ալ-Աիդա փախստականների ճամբարում...
Իրանի հետախուզությունը տեղեկացրել է Շիրազի Շահ-Չերաղ դամբարանի ահաբեկչության կազմակերպչի ձերբակալման մասին
Ձերբակալվել է Շահ-Չերաղ դամբարանի ահաբեկչության կազմակերպիչը...
Ամենաշատ