News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում լավատեսություն է ներշնչում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակով հանդիպումների դինամիկան: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ «միմյանց փոխընկալման նոր, ավելի պատասխանատու, կառուցողական մատրիցայի» կառուցման հաջողության կարեւոր նախադրյալ է տարբեր մակարդակներում՝ ամենաբարձրց մինչեւ աշխատանքային, վստահելի երկխոսության ստեղծումը:

«Այն, որ վերջին 2 շաբաթում մենք արդեն երկրորդ անգամ ենք հանդիպում որոշակի լավատեսություն է ներշնչում»,- ասել է Լավրովը:

Նա նաեւ հայտարարել է, որ հույս ունի Պոմպեոյի հետ բանակցություններում մանրամասն քննարկել այն թեմաները, որոնց անդրադարձ է եղել Ֆինլանդիայում իրենց բանակցությունների ժամանակ:

«Մենք բոլորովին վերջերս՝ մայիսի 6-ին, շփվեցինք Ֆինլանդիայում՝ Արկտիկական խորհրդի շրջանակում: Այնտեղ տեղի ունեցավ կարծիքների արդյունավետ փոխանակում միջազգային հրատապ խնդիրների, մի շարք երկկողմ թեմաների շուրջ: Հույս ունեմ, որ այսօր հնարավորություն կընձեռվի դրանց քննարկումը շարունակելու առավել մանրամասն»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ