News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ մանրամասն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այս հանցակազմով հարուցված քրեական գործ երբեւէ չի քննվել ոչ Հայաստանում, ոչ էլ նախկին խորհրդային երկրների տարածքում։

Ըստ նրա՝ հանցակազմը ընդհանուր է, բայց հանցակազմի օբյեկտը չկա. «Հանցակազմը ընդանուր է, բայց օբյեկտը չի երեւում։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում եւ որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։ Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարանները այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Թե առաջին ատյանի դատարանը, թե Վերաքննիչը այդ հարցի պատասխանը չեն տալիս։ Ուրեմն՝ կա ինչ-որ մի պատճառ»,- ասաց նա։

 Փաստաբանը հիշեց «Յոթի գործով» նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ Մարտի մեկի գործով մեղադրանք էր առաջադրվել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար։

«2008-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել եւս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։ Այստեղ մի կարեւոր բան է կատարվում, եւ այս ամենը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ, եւ այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով, չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։ Դատախազներն ասում են՝ այն ժամանակ դատախազները այդպես են որոշել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք: Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է սխալ մեղուների մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմը ասոցացվում է սխալ դատախազների հետ։ Փաստենք, որ եթե մինչեւ 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ եւս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր»,- հայտարարեց նա։

Այսպիսով, ըստ Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ին հանցագործություն չի եղել, հետեւաբար նրա նկատմամբ չի կարող կիրառվել որեւէ խափանման միջոց։

«Եթե արարքը կատարելու պահին այն հանցագործություն չի համարվել, անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008-ին գոյություն չի ունեցել»,- ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ դիտավորության հարցին՝ փաստաբանն ասաց. «Ասում են տապալվել է սահմանադրական կարգը եւ վերջ, հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որեւէ մեկը ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որեւէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում 0038 հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որպեսզի բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որեւէ քննություն չի կատարվել։

Ինչու խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահը ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։ Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա: 41 պատգամավոր հրամանագրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ այդ հրամանագրին։ Պատգամավորներ կան, որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է ունեցել, եւ ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել... Դե բերեք 41 պատգամավորին թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ Սահմանադրական դատարանն իրավունք ուներ չեղյալ հայտարարել այդ հրամանագիրը, ինչը, սակայն, չի արել. «Այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»,- եզրափակեց փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ