News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել։ Նա ընդունել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը: Գրիգորյանն այսուհետ կլինի մարզպետի խորհրդականը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջեւանեց Տավուշում:

Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, եւ այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում եւ հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից: Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում եւ ստեղծագործում եմ Իջեւանում»:

Տպել
Ամենաշատ